ՀՀ բանկերը՝ Facebook-ում. վերլուծություն*

 itTrend.am-ը IP Marketing-ի հետ համատեղ շարունակում է ներկայացնել hայաստանյան բանկերի՝ համացանցում ակտիվության և դրանց արդյունքների վերաբերյալ վելուծությունը:

Ներկայացնում ենք 16 բանկերի ֆեյսբուքյան էջերի վերլուծությունները (ՀՀ-ում գործում է 21 բանկ, սակայն Արցախ, Մելլաթ, Էյչ-էս-բի-սի և Բիբլոս բանկերը չունեն պաշտոնական էջեր, իսկ Առեքսիմբանկն ունի Facebook-յան խումբ):

Ըստ հետևորդների (Like) քանակի դասավորության, ինչպես և նախորդ անգամ, առաջին երեք տեղերը զբաղեցրել են Յունբանկը, Արդշինինվեստբանկը և Կոնվերս բանկը:
1..

Չնայած նրան, որ 15.09.2014–ի վերլուծության համեմատ որոշ բանկեր ունեն like-երի ավելացում, իսկ որոշները՝ նվազում, առաջատարները շարունակում են մնալ այն 3 բանկերը, որոնք նախորդ վերլուծությունում ևս զբաղեցնում էին առաջին հորիզոնականները:

Այժմ ներկայացնենք վերլուծությունը՝ ըստ People Talking About This ցուցանիշի:

Հիշեցնենք, որ People Talking About This-ը այն օգտագործողների քանակն է, ովքեր առնչվել են էջի հետ Like, Comment, Share, Tag, Respond անելով**, ինչի արդյունքում վերջիններիս ընկերները նույնպես (կամ նրանց մի մասը) տեսնել են բրենդը: Ավելի պարզ՝ այն ցույց է տալիս, թե հետևորդների քանի տոկոսն է արձագանքում էջի թարմացումներին:

2..

Ամփոփենք. արդյունքում առաջին 3 տեղերը զբաղեցնում են ArmEconom, VTB Armenia և Ineco բանկերը (ըստ People talking about ցուցանիշի ևս 15.09.2014-ի համեմատ հորիզոնկաններում փոփոխություններ չեն գրացնվել): Նախորդ աղյուսակի առաջատարները զիջում են իրենց դիրքերը՝ հայտնվելով Unibank-ը` 4-րդ, Ardshininvestbank-ը` 3-րդ և Converse-ը` 10-րդ տեղերում, ինչից էլ կարող ենք եղրակացնել, որ like-երի քանակը դեռևս չի ապահովում էջի ակտիվությունը:

* Տվյալները վերցված են Facebook-ից` 07.10.2014-ի դրությամբ:

**Իրականում People Talking About This/Likes ցուցանիշը պայմանավորված է ևս մի քանի գործողություններով, օրինակ՝ respond to offer և այլն, որոնք հայկական պրակտիկայում չեն կիրառվում: