Գյումրիում կկայանա առաջին CowdShop Crowd Funding սեմինարը

big_c8d09367db0e0f9a0c35a74ed1a9f4d0Հոկտեմբերի 9-ին Գյումրիում կկայանա Հայաստանի առաջին CowdShop Crowd Funding սեմինարը, որի նպատակն է բացահայտել Crowd Funding հարթակները որպես դրամահավաքության հիմնական գործիք: Գյումրիում տեղի ունեցող մեկօրյա այս միջոցառմանը կմասնակցեն հայաստանյան և արտասահմանյան գործարարներ, մասնագետներ, նորարար PR ընկերություններ, ուսանողներ և ոլորտի առաջատար ներկայացուցիչներ՝ քննարկելու մի շարք այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են գործող Crowd Funding հարթակները, Hophop.am նոր հայկական կայքի մեկնարկը, հաջողված Crowd Funding ծրագրերի մոտեցումները և այլն: Մասնագետները կօգնեն խորհուրդներով՝ կիսվելով հաջողության հասնելու համար անհրաժեշտ գիտելիքներով:

Միջոցառման համակազմակերպիչներն են Deem Communications եւ Digital Pomegranate ընկերություններն, ինչպես նաև iTechnology.am-ը: Սեմինարի աջակիցներն են ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, UNICEF, USAID, Գյումրու ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնը, USAAA, FAR-AYO!, One Armenia և GlobalGiving ընկերությունները:

CrowdShop Crowd Funding սեմինարի նպատակն ակնհայտ է՝ աջակցել ՀԿ-ներին և անհատներին կյանքի կոչել իրենց նախագծերը՝ որպես հիմնական գործիք օգտագործելով Crowd Funding հարթակները: Սեմինարի ընթացքում կքննարկվեն քրաուդֆանդինգի այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են նախագծերի հաջողակ իրականացումը, քրաուդֆանդինգի տեսանյութերի պատրաստում և այլն: Մեկօրյա այս միջոցառման ժամանակ տեղի կունենա և՛ սեմինար, և՛ ազատ քննարկում:

Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել և մասնակցել սեմինարին: Մասնակցությունն անվճար է: Գրանցման համար այցելեք այստեղ՝ http://www.itechnology.am/crowdshop/: Նշենք, որ մասնակիցների տեղափոխումը Երևանից Գյումրի, ինչպես նաև վերադարձը ապահովելու են կազմակերպիչները (տեղերը սահմանափակ են):