Honda Motor ընկերությունը ներկայացրել է անվտանգության նոր ակտիվ համակարգ, որի օգնությամբ մեքենան կարողանում է ինքնուրույն խուսափել վրաերթներից և այլ մեքենաների հետ բախումներից։ Sensing կոչվող տեխնոլոգիան կհայտնվի Legend բիզնես սեդանի նոր տարբերակում, իսկ ավելի ուշ՝ նաև այլ մոդելներում։
Տեխնոլոգիան օգտագործում է հատուկ ռադար, որը տեղադրված է ռադիատորի մոտ և կարողանում է ճանաչել հետիոտներին։ Համակարգը վերահսկում է ճանապարհը 60 մետր հեռավորության վրա, վտանգի մասին այն զգուշացնում է բարձր ձայնով և անհրաժեշտության դեպքում ավտոմատ կերպով դանդաղեցնում է մեքենայի ընթացքը կամ կանգնեցնում այն։
Նշենք, որ Legend մոդելը շուկա դուրս կգա 2014-ի վերջին։
Աղբյուրը՝ Honda