Հայ-հնդկական ՏՀՏ կենտրոնում տարեկան պատրաստվում են մոտ 500 մասնագետներ

Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կիրականացնի մոբայլ ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրաֆիկական դիզայնի և բիզնեսի վերաբերյալ նոր դասընթացներ:

Մոբայլ ծրագրավորմամբ հետաքրքրված անձնինք հնարավորություն կունենան յուրացնել iPhone և Android ծրագրավորման յուրահատկությունները, բիզնես դասընթացներով հետաքրքվածները կկարողանան համալրել իրենց գիտելիքները Նախագծերի կառավարման, Բրենդի կառավարման, Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, Փոփոխությունների և ռազմավարական կառավարման, ինչպես նաև այլ նոր դասընթացների միջոցով:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն առաջին անգամ կիրականացնի նաև Python Ծրագրավորման դասընթաց, ինչպես նաև կշարունակի Java և Web Ծրագրավորման վերաբերյալ դասընթացները: Գրաֆիկական դիզայնի մասնագետների համար կենտրոնը կիրականացնի 3DS MAX՝ Գրաֆիկայի և անիմացիայի, Խորացված Adobe Photoshop-ի և Corel Draw՝ Գրաֆիկական դիզայնի դասընթացներ: Դասընթացների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք հետևել այս հղմանը:
4

‹‹Յուրաքանչյուր տարի մեր կենտրոնում պատրաստվում և վերապատրաստվում են տարեկան մոտ 500 մասնագետներ, ովքեր այնուհետև, իրենց որակավորման համապատասխան, հեշտությամբ գտնում են աշխատանք տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններում: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է սկսել իր կարիերայի ուղին ՏՀՏ ոլորտում կամ ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, ապա կարող է համագործակցել կենտրոնի հետ››,- նշում է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և C-DAC կենտրոնի կողմից: Կենտրոնը գործում է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ՏՏ ոլորտի նեղ մասնագիտական դասընթացներ, իրականացնում գիտահետազոտական աշխատանքներ և այլն: