ՀՊՄՀ-ում բացվեց «Նաիրի» ինժեներական լաբորատորիան

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանում բացվեց «Նաիրի» ինժեներական լաբորատորիա, որտեղ պետք է պատրաստվեն մասնագետներ՝ դպրոցների ինժեներեկան խմբակներում դասավանդման համար: Միաժամանակ լաբորատորիան կդառնա նոր ծրագրերի կազմման և մեթոդաբանական ձեռնարկների մշակման ժամանակակից կենտրոն։

Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում այսօր դասավանդվում են Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում և ռոբոտատեխնիկա, դպրոցական ռոբոտաշինության հիմունքներ և ծրագրային կառավարման հաստոցներ առարկաները, որոնց գործնական լաբորատոր պարապմունքներն այսուհետ կանցկացվեն «Նաիրի» լաբորատորիայում: Նոր լաբորատորիան կնպաստի դպրոցներում նոր, առավել բարձ րորակի տեխնոլոգիական կրթություն մատուցող մանկավարժների պատրաստմանը:

«Նաիրի» համընկերությունը ստեղծվել է հայաստանյան տեխնոլոգիական մի քանի ընկերությունների գործընկերությամբ՝ հիմք դնելով Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական նոր հարթակի: Այն կրություն և բիզնես համագործացության հաջող օրինակ է և ուղղված է կրթելու ժամանակակից տեխնոլոգիական հմուտ աշխատուժ, որը բավարարում է աշխատանքային շուկայի ներկա պահանջներին, պատրաստ առաջարկելու արդյունաբերության մեջ առկա  խնդիրների լուծումներ։

«Նաիրի համընկերության կրթական ծրագրերն և լաբորատորիաները նպատակ ունեն դպրոցականների նուղղորդել դեպի տեխնիկական ոլորտներ՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն և ինդուստրիալ ավտոմատացում։ Ծրագրերը հիմնված են գործնական առաջադրանքների վրա և խթանում են ստեղծագործ մտածելակերպը՝ աշակերտներին դեռ վաղ տարիքից սովորեցնելով թիմային աշխատանքին և համագործակցությանը։ Դրանք կառուցված են ուսուցման առաջատար մեթոդաբանության և գործիքների վրա և երեխաներին հնարավորություն են տալիս յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքները, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքները»,- բացմանը իր խոսքով հանդես եկավ Ինստիգեյթ ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

ՀՊՄՀ-ում «Նաիրի» լաբորատորիայի տեղադրմանը հովանավորել է Մենթոր Գրաֆիկս ընկերությունը, որ մեծ նշանակություն է տալիս տեխնոլոգիական կրթության զարգացմանը և պարբերաբար իրագործում է բազմաթիվ կրթական և գիտահետազոտական ծրագրեր:

«Այս լաբորատորիայի ստեղծումը հնարավորություն կտա Մանկավարժական համալսարանում բարձրորոկ մասնագետներ պատրաստել, ովքեր հետագայում կդասավանդեն Հայաստանի դպրոցներում՝ «ԱրմՌոբոտիկս» ծրագրի շրջանակներում»,-նշեց Մենթոր Գրաֆիկս ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը։

Դպրոցականների շրջանում տեխնոլոգիական մտածողության զարգացման, ինժեներական սկզբնական գիտելիքների մատուցման և հետագա մասնագիտական կողմնորոշման նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել է Հայաստանի հանրակրթական բոլոր հաստատություններում ճարտարագիտական լաբորատորիաների ներդրման ծրագրիրը: Դրա շրջանակներում մայրաքաղաքում և մարզերում արդեն գործում են շուրջ 50 ինժեներական խմբակներ, որոնցից 5-ը կահավորվածեն «Նաիրի» լաբորատորիաներով: Մինչև 2018թ. վերջ լաբորատորիաները կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում:

«Մեր ռազմավարության շրջանակում ներկայումս իրականացվում են բազմաթիվհ եռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են նաև ինովացիոն ենթակառուցվածքների` հետազոտական, կրթական կենտրոնների, լաբորատորիաների ձևավորմանն ու զարգացմանը: Այդ առումով մենք կարևորագույն նշանակություն ենք տալիս ԵՊՄՀ-ում այս լաբորատորիայի բացմանը»,-ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։