Viber-ը կցուցադրի հանրաճանաչ մարդկանց չաթերը

n_12280Viber մեսենջերում հայտնվել է նոր ֆունկցիա՝ «Հրապարակային չաթեր», որը թույլ է տալիս հետևել աստղերի զրույցներին ու քննարկումներին։ Զրույցների հղումները կարելի է ուղարկել ընկերներին, սակայն այդ չաթում գրել հնարավոր չի լինի առանց մոդերատորի թույլտվության։

«Հրապարակային չաթերը կդառնան սոցիալական շփման մի նոր ձև, և ցանկացած օգտագործող կկարողանա հետևել դրանք սմարթֆոնով կամ պլանշետով», -ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։Այդ չաթերում կարող են տեղադրվել նկարներ, երգեր, տեսանյութեր ու հղումներ։

Այս ֆունկցիայից օգտվում է արդեն Պերիս Հիլտոնը, ռեփեր Pitbull և YouTube-ի աստղ Թայլեր Օկլին։

Viber-ն ակնթարթային հաղորդագրություններ ուղարկող ամենահայտնի ծառայություններից մեկն է, որը թույլ է տալիս հաղորդագրություններ ուղարկել և կատարել զանգեր ու տեսազանգեր։ Ծրագիրն օգտագործողների թիվն արդեն անցնում է 200 միլիոնը։

Աղբյուրը՝ Viber.com