Հայալեզու «.հայ» (.hay) դոմենային գոտին հաստատվել է ICANN-ի կողմից

domain-name-selection-criteria«.հայ»  (.hay) դոմենային գոտին հաստատվել է  ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) միջազգային կազմակերպության կողմից, և սա նշանակում է, որ ընդամենը մի քանի ամիս անց հնարավոր կլինի գրանցել կայքեր այս դոմենային գոտում։ Այս մասին տեղեկացնում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նշենք, որ նման դոմենային գոտիներ վաղուց գործում են այլ երկրներում, օրինակ՝ մի քանի տարի է արդեն, ինչ Ռուսաստանում ակտիվորեն օգտագործվում է .рф գոտին։ Ներկա դրությամբ «.հայ»  դոմենային գոտին անցել է String Evaluation-ի՝ տեխնիկական և լեզվաբանական սկզբունքների ստուգման փուլը։

Հիշեցնենք, որ «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպությունը դիմել էր ICANN-ին սեփական հայալեզու դոմենային գոտին ունենալու խնդրանքով դեռևս տարեսկզբին։