Անապահով ընտանիքները կկարողանան թվային հեռուստատեսություն դիտել

261120144ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը  հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը անապահով ընտանիքներին կօգնի թվային հեռուստատեսություն դիտել:

Հեռուստացույցին միացվող սարքերը, որոնք անալոգային ազդանշանները վերածում են թվայինի, ըստ նախարարի, ունեն տարբեր գներ, սակայն կառավարությունն անվճար կտրամադրի այդ սարքերը նրանց, ովքեր գրանցված են սոցապահովման համակարգում՝ շուրջ 100 հազար մարդու: Քանի որ առայժմ հայնտի չէ, քանի ընտանիք կցանկանա ունենալ նման սարք, պարզ չէ, թե քանի սարք հարկավոր կլինի:

Նշենք, որ թվայնացման պայմաններում աշխատելու իրավական հիմքերը սահմանվել են 2010 թվականին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» անցումային օրենքով որով 2015 թվականի հուլիսի 1-ը սահմանվել է վերջնաժամկետ՝ իրավահարաբերությունների կարգավորման համար։ Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են 2014 թվականի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ շվեդական «ԷՐԻՔՍՈՆ» կազմակերպության հետ։