Հայաստանը հնարավոր է ՆԱՏՕ–ի հետ համատեղ պայքարի կիբերհանցավորության դեմ

conference-call-hackerՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը հնարավոր է ՆԱՏՕ–ի հետ համատեղ ակտիվորեն պայքարի կիբերհանցավորության դեմ։ Այս մասին նա հայտարարել է խորհրդարանի ճեպազրույցի ընթացքում:

«Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ–ի շրջանակներում նախատեսված բազմաթիվ քննարկումներին և հնարավորություն ունի տարբեր ուղղություններով գործակցել», – նշել է Պողոսյանը։ Ըստ նրա՝ կիբերհանցավորության դեմ պայքարի հարցերում Հայաստանի մոտեցումները նման են ՆԱՏՕ–ի մոտեցումներին, ինչը կարող է դաշինքի հիմք դառնալ և սկիզբ դնել այդ ոլորտում համագործակցությանը: