Հայաստանը և Իրանը կհամագործակցեն ՏՏ ոլորտում

IT-3Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը և Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը համագործակցության մասին հուշագիր կստորագրեն: Այս մասին հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում ասաց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել երկրների միջև համապատասխան հուշագրի ստորագրմանը։

«Հուշագրի հիմնական նպատակը բնակչության կենսամակարդակի բարձրացումն է, երկու երկրների համար տեղեկատվության հասանելիության ապահովումը կապի դերի աճի, պետությունների զարգացման գործում ինտերնետի և տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում»,– նշել է Բեգլարյանը։