Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը հաղորդել է, որ անցած տարվա ընթացքում Facebook սոցցանցում գրանցվել է մոտ 60 հազար օգտագործող։ Մասնագետի խոսքով՝ նոր գրանցվողները հիմնականում չեն տիրապետում սոցցանցերից անվտանգ օգտվելու կանոններին և դառնում են վիրուսային հարձակումների զոհ։
«Ժամանակն է հայ օգտագործողներին սոցցանցերից անվտանգ օգտվելու մեթոդներ մշակել, ուսուցման կարիք ունեն հատկապես մեծահասակ օգտագործողները», — նշել է Ս․Մարտիրոսյանը։
Փորձագետն անդրադարձել է նաև անվտանգության հարցերին՝ նշելով, որ հատկապես բանկային ոլորտը Հայաստանում բավարար չափով պաշտպանված չէ, ինչն ապացուցում են 2014-ի ընթացքում հայկական բանկերի վրա արված մի քանի հարձակումները։