Սելֆի անող տղամարդիկ․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա

Selfie-Man-750x422

Մարդիկ շատ տարբեր են վերաբերվում սելֆի երևույթին՝ բաժանվելով երեք խմբի։ Առաջինները սելֆի անող մարդկանց հանդիպելիս հունից կարող են դուրս գալ։ Հատկապես նրանք զայրանում են «սելֆի-փայտիկ»-ների վրա, որոնք աշխատում են Bluetooth-ով և օգնում են սելֆի անել։

Selfie-Stick-750x422

Երկրորդ խումբն անտարբեր է «սելֆիստների» նկատմամբ։ Եվ վերջապես երրորդ խմբում սելֆիի իսկական սիրահարներն են, որոնք օրական մի քանի անգամ անմահացնում են իրենց տարբեր վայրերում, օգտագործում են ֆիլտրեր, էֆեկտներ ու որևէ վատ բան չեն տեսնում դրա մեջ։

Օհայոյի համալսարանի մասնագետները փորձել են պարզել՝ ինչքանով է անվնաս նման վարքագիծը։ Հետազոտությանը մասնակցել է 800 տղամարդ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանել է մի քանի հարցի։ Արդյունքները բավական հետաքրքիր են․ այն մարդիկ, ովքեր հաճախ են տեղադրում իրենց խմբագրած սելֆիները, ավելի շատ են հակված նարցիսիզմի և արտաքին հատկանիշները ներքինից ավելի կարևորելուն։ Նշենք, որ հակվածություն չի նշանակում հիվանդություն։