«l’Histoire» ֆրանսիական ամսագիրը հրապարակել է Հայոց ցեղասպանության ինտերակտիվ քարտեզ

1374923_1045572728802256_7903936316979796063_n«l’Histoire» ֆրանսիական ամսագիրն իր 408-րդ փետրվարյան համարը նվիրել է Հայոց ցեղասպանությանը և կայքում տեղադրել ոճգործության ինտերակտիվ քարտեզ:

Կայքում հնարավոր է տեղեկանալ արտագաղթի և ջարդի կետերին, վերաբնակեցման ուղղություններին, ճամբարներին և այլ պատմաաշխարհագրական մանրամասներին։ Քարտեզից բացի այս էջում կա բավական շատ ինֆորմացիա և հղումներ, որոնք ներկայացնում են ջարդի մանրամասները։

Նշենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Մեծ եղեռնը ճանաչել են Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։