Քանի մարդ է մտածում, որ Facebook է մուտք գործում առանց ինտերնետի

imagesQuartz ընկերությունը հրապարակել է վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ երրորդ աշխարհի երկրների շատ մարդիկ մտածում են, որ օգտվում են Facebook սոցցանցից առանց ինտերնետի։

Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Թայլանդում ու Մյանմեում անցկացված հարցումը ցույց է տվել, որ Facebook-ից ավելի շատ մարդ է օգտվում, քան ինտերնետից։ Օրինակ՝ թայլանդցիների 45%-ը նշել է, որ օգտվում է Facebook-ից, սակայն միայն 28%-ն է ասել, որ օգտվում է ինտերնետից։

Geopoll ընկերության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ 22-25 տարեկան ինդոնեզացիների 11%-ըև նիգերացիաների 9%-ը կարծում է, որ Facebook-ից օգտվում է առանց ինտերնետի։ Այս երկրների բնակիչների 61–65%-ը համաձայնվում են, որ Facebook-ը հենց ինտերնետն է։

Աղբյուրը՝ qz.com