Սահմանամերձ գյուղերի երեխաները դասընթացներ կանցնեն Թումո կենտրոնում

15Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է  «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 12 սահմանամերձ գյուղերի երեխաներ կայցելեն Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կրթական ճկուն համակարգ ունեցող ոսումնական կենտրոնում երեխաները կայցելեն անիմացիայի, թվային մեդիայի, խաղերի և կայքերի ստեղծման վերաբերյալ դասընթացների:

«Սահմանամերձ գյուղում բնակվող յուրաքանչյուր երեխա ծնված օրից սահմանապահ է: Մենք առավել քան պարտավոր ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապացուցենք, որ նրանց կողքին ենք: Մենք պարտավոր ենք այդ երեխաների համար ստեղծել ուսուցման և ժամանցի ավելի բարենպաստ պայմաններ` նրանց կյանքը դարձնելով ավելի երջանիկ», – նշել է «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:

«Թումոն ողջունում և կարևորում է այն փաստը, որ կան կազմակերպություններ, որոնք դյուրացնում են պատանիների մասնակցությունը Թումոյի ուսումնական ծրագրին: Այսօր Թումոն ընդլայնվում է. արդեն երկու տարի է, ինչ մենք գործում ենք Դիլիջանում և շուտով կհասնենք Գյումրի ու Ստեփանակերտ: Մենք վստահ ենք, որ այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ Շիրակի և Արցախի բոլոր երիտասարդներին հասանելի կլինեն Թումոյի ծրագրերը», – նշեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը:

Ծրագրի գործընկերն է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: