Եթե ցանկանում եք լսել հայկական ժողովրդական մաքուր երաժշտություն, ապա կարող եք այցելել horovel.lratvakan.am ազգային երաժշտական ռադիոյի էջ։ Այն հանդիսանում է Հայկական լրատվական ռադիոյի (106.5) նախագիծը, և գործարկվել է մեկ շաբաթ առաջ։ itTREND.am-ի հետ զրույցում Հայկական լրատվական ռադիոյի ծրագրերի տնօրեն Գարեգին Խումարյանն ասաց, որ շուտով կայքը կգործի առանձին դոմեյնով՝ horovel.am:
«Կայքն այժմ բետա-փորձարկման փուլում է, մեկ-երկու շաբաթվա ընթացքում ավելի ավարտուն տեսք կստանա, կավելացվեն մենյու, կատեգորիաներ, հնարավոր կլինի փնտրել ու լսել երաժշտական ստեղծագործությունները»,-ասաց Գ․Խումարյանը։
Նախատեսվում է նաև թողարկել ազգային երաժշտական ռադիոյի Android և iOS հավելվածները, որոնց միջոցով ավելի հեշտ կդառնա սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով օգտվել horovel.am-ից։