Քանի՞ գովազդատու ունի Facebook-ը

facebookadvertisingFacebook սոցիալական ցանցում իրենց գովազդն են տեղադրում երկու միլիոն ընկերություններ ու անհատներ։ Այս մասին սոցցանցի ներկայացուցիչները հայտարարել են Ads Manager նոր բջջային հավելվածի շնորհանդեսի ժամանակ։

Ընդ որում՝ 6 ամիս առաջ Facebook-ն ունեցել է 1,5 մլն գովազդատու, իսկ 18 ամիս առաջ՝ 1 մլն։ Կայքում կոմերցիոն բոլոր նախաձեռնությունների թիվը հասնում է 30 միլիոնի։ Facebook-ի գործառնությունների գծով տնօրեն (COO) Շերիլ Սանդբերգի խոսքով՝ փոքր և միջին բիզնեսով զբաղվողները վատ են տեղեկացված նոր տեխնոլոգիաների մասին և չգիտեն Facebook-ի ընձեռած հնարավորությունների մասին։ Այդ բիզնեսների 35%-ն ընդհանրապես կայք չունեն ու ներկայացված չեն ինտերնետում։

Այն ընկերությունները, որոնք համաձայնվում են սոցցանցում տեղադրել իրենց գովազդը, սովորաբար սկսում են վճարովի գրառումներից։ Նշենք, որ ինտերնետային գովազդի ոլորտում Facebook-ի մասնաբաժինը կազմում է 7,8%։

Աղբյուրը՝ Mashable