Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 01:00-ին, Նյու Յորքում կազդարարվի «100 Կյանք» (100 LIVES) նոր նախաձեռնության մեկնարկն ու կհայտարարվի մարդասիրական նոր` «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխության (AURORA INTERNATIONAL HUMANITARIAN PRIZE) մասին: Նախաձեռնության համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ու Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
«100 Կյանք»-ի նպատակն է երախտիքի տուրք մատուցել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։
Նշենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է նախաձեռնության պաշտոնական էջը, որը բացվելու պահից էլ վավերացված է եղել սոցցանցի ադմինիստրացիայի կողմից։
Նախաձեռնության շնորհանդեսի արարողությանը մասնակցելու են աշխարհահռչակ անձինք: Ուղիղ հեռարձակումը կարող եք www.100lives.com կայքում մարտի 11-ի լույս գիշերը՝ ժամը 01.00-ին։