Facebook-ը բացատրել է, թե ինչու է հետևել օգտագործողներին

Facebook սոցցանցն ընդունել է, որ հետևել է նույնիսկ այն օգտագործողներին, ովքեր նույնիսկ գրանցված չեն եղել սոցցանցում: Սոցցանցի քաղաքականության գծով ղեկավար Ռիչարդ Ալանը հայտարարել է, որ դա տեղի է ունեցել ծրագրային սխալի պատճառով, որի վերացման ուղղությամբ աշխատում են սոցցանցի տեխնիկական մասնագետները:

Ալանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է cookie-ներից՝ դիտարկիչների ժամանակավոր ֆայլերից, որոնցում պահպանվում են օգտագործողի տվյալները, դիտած էջերը և այլն:   Նույնիսկ չգրանցված օգտագործողների մասին ինֆորմացիան հավաքվել է սոցիալական փլագինների պատճառով, օրինակ՝ Like-ի կամ Share-ի կոճակների, որոնք այսօր տեղադրվում են գրեթե բոլոր կայքերում:

Ալանը խոսել է նաև սոցցանցի անվտանգության մասին՝ նշելով, որ կայքի քուքիների քաղաքականությունը միանգամայն թափանցիկ է:

Աղբյուրը՝ The Guardian