Ինչպես այլ եռաչափ տպիչները, այս տպիչը ևս պատրաստում է իրերը շերտ առ շերտ՝ պլաստիկի փոխարեն օգտագործելով գործվածք, որը կտրվում է քառակուսի չափսով և շերտ առ շերտ իրար վրա դրվում։ Շերտերի արանքում օգտագործվում է սոսինձ, որն ակտիվանում է բարձր ջերմաստիճանից և սոսնձում գործվածքը։ Այնուհետև գործի է անցնում լազերը՝ կտրում ցանկացած ձևի առարկա։

Այս ճանապարհով հիմնականում պատրաստվելու են խաղալիքներ, ընդ որում՝ խաղալիքի փափկությունը կարելի է փոխել՝ նվազեցնելով կամ ավելացնելով օգտագործվող սոսնձի քանակը։

Աղբյուրը՝ Disney