New York Times-ում ստեղծել են «լսող» սեղան (տեսանյութ)

Պարզվում է, որ The New York Times պարբերականն ունի հետազոտությունների ու մշակման բաժին, որը ներկայացրել է խելացի սեղան, որը կարողանում է լսել ու հասկանալ մարդկանց։

3045100-inline-i-2-the-new-york-times-invents-a-conference-copy 3045100-inline-i-1-the-new-york-times-invents-a-conference-copy

Երբ սեղանի մոտ մարդ է նստում ու դիպչում մակերևույթի կոնկրետ հատվածին, հրահանգում է սեղանին ձայնագրել տեղի ունեցող զրույցը։ Բաժնի ղեկավար Ալեքսիս Լլոյդը (Alexis Lloyd) կարծում է, որ նման սարքը կարող է դառնալ գրասենյակների անբաժան մասը, որը շատ կհեշտացնի մարդկանց աշխատանքը։

Սեղանը կարողանում է նաև ճանաչել բառերը, իսկ զրույցի վերջում ներկայացնում է խոսակցության բանալի բառերն ու արտահայտությունները։ Ինժեներներն այժմ հստակ աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի սեղանն ավելի լավ հասկանա ու տարբերի զրույցի կարևոր հատվածները։

Ստեղծողները նշում են նաև այն, որ սեղանը չորս շաբաթ հետո ջնջում է բոլոր ձայնագրությունները։

Աղբյուրը՝ The New York Times