Ռուսաստանյան ինտերնետ ֆորումը հյուրընկալեց հայ լրագրողներին

Ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ ամենամյա դարձած՝ РИФ+КИБ (Российский Интернет Форум + Конференция «Интернета и Бизнеса») անունը կրող ինտերնետ ֆորումն այս տարի անց էր կացվում ապրիլի 21-24-ը Մերձմոսկվայում։

«Ռոստելեկոմ» ընկերության և հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այդ օրերին մասնակցեց ֆորումի ամենակարևոր քննարկումներին և սեմինարներին։ Մասնավորապես, քննարկումներ էին անցկացվում ինտերնետի ռուսաստանյան և միջազգային շուկայի ընդլայնման ու նոր ձևավորվող հնարավորությունների, սոցիալական ցանցերի կարևորության ու ՏՏ մասնագետների, ստարտապերի, դրանց ֆինանսավորման ու առաջխաղացման հնարավորթյունների, այլ կարևոր և արդիական թեմաների շուրջ։

Ինտերնետ ֆորումի մասին տեղեկատվությունը ներկայացված է պաշտոնական կայքում, ուր տեղ են գտել նաև մի շարք օգտական նյութեր հեռահաղորդակցության, հարակից ու նոր զարգացող ուղղությունների վերաբերյալ։