Այս ամառ Թումոյում կանցկացվի համակարգչային գիտությունները և շարժական գրաֆիկան համատեղող հետաքրքիր երկշաբաթյա դասընթաց: Ռեյչլ Բիրքինը Բալթիմորից Թումո կգա հունիսի 1-ին՝ վարելու «Մտքերը շարժման մեջ» անվանումով դասընթացը:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ստեղծել իրենց սեփական հոլովակները: Նրանք ձեռք կբերեն հմտություններ, որոնք հետագայում կկարողանան օգտագործել ոչ միայն հեռարձակվող մեդիայում, այլև մի շարք մեդիա ոլորտներում, ինչպիսիք են դիզայնը, առցանց մեդիան, վեբ դիզայնը, մոբայլ հավելվածները և կերպարների անիմացիան: Շարժական գրաֆիկայով հետաքրքրված բոլոր Թումո ուսանողները կարող են մասնակցել այս մեկանգամյա դասընթացին:
Դիտեք Ռեյչլի ինտերակտիվ հրավերը դասընթացին այս տեսանյութում։