Կայացել է «Երեքը Ֆեյսբուքում՝ չհաշված ֆեյքերը» գրքի շնորհանդեսը

Մայիսի 12-ին կայացել է «Երեքը Ֆեյսբուքում՝ չհաշված ֆեյքերը» գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է մասնագիտությամբ քաղաքագետ Վլադ Հովհաննիսյանը։ Շնորհանդեսի կապակցությամբ հեղինակն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ֆռենդներ և ֆռենդուհիներ,
Վերջապես պատիվ ունեմ ձեր ուշադրությանը ներկայացնել այս գիրք մը-ն` «Երեքը Ֆեյսբուքում՝ չհաշված ֆեյքերը», որը գրվել է մեղսավորիս մեղսագործ ձեռքով։ Գիրքը այ հենց էս պահի մասին է, այ էն ամենի մասին, ինչ հենց հիմա կատարվում է Ֆեյսբուքում, իսկ գրքի հերոսները ես եմ, դու ես, դու ու մեկ էլ հենց դու։ Հա մեկ էլ այ էն աղջիկը, որ հիմա չաթ ա անում ինչ-որ տղայի հետ ու հենց էդ տղեն, ում հետ չաթ ա անում էդ աղջիկը։ Այսինքն մենք բոլորս, ովքեր գրանցված ենք այս կապույտ կայքում»:

Գիրքը կազմված է հետևյալ բաժիններից՝ «Ով կամ ինչ է ֆեյսբուքահայությունը», «Ֆռենդներ և ֆռենդուհիներ», «Սեքսը ֆեյսբուքում», «Նորին մեծություն Chat-ը կամ վիրտուալ շփումից դեպի իրականը տրանսֆորմացիան», «Լայքերի ֆենոմենը», «Ֆեյսբուքյան բարբառը՝ որպես հայերենի տարատեսակ», «Մեծն Check in-ը կամ դուք գիտեք իմ մասին ամեն ինչ», «Պարոն ստատուսն ու դրա տարատեսակները»: