Candy Crush Saga խաղը կներդրվի Windows 10-ում

Microsoft ընկերությունը համաձայնության է եկել King ընկերության հետ, ինչի արդյունքում ամռանը թողարկվելիք Windows 10 օպերացիոն համակարգում, բացի ավանդական խաղերից, կներդրվի Candy Crush Saga խաղը։

Սա King-ի միակ խաղը չէ, որ կարող է տեղադրվել Windows-ում։ Նշենք, որ Candy Crush Saga-ն «երեքը մեկ շարքում» ժանրի գլուխկոտրուկ է։ Խաղն անվճար է, սակայն հավելյալ հնարավորությունների դիմաց հարկավոր կլինի վճարել։

Խաղի առաջին տարբերակը թողարկվել է Facebook սոցցանցում 2012-ի ապրիլին, իսկ կես տարի անց պատրաստ էին նաև խաղի iOS, Android ու Windows Phone տարբերակները։

Աղբյուրը՝ Xbox Wire