Նոր մրցույթ՝ հայկական ստարտափների համար

Մեկնարկել է Armenia StartUp Cup 2015 մրցույթը, որին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ստարտափ ստեղծելու գաղափար ունեն և ցանկանում են իրենց գաղափարը դարձնել բիզնես մոդել։ Դիմողները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.

  • Առաջարկվող մոդելը պետք է լինի օրիգինալ գաղափար, որը կներկայացնի բիզնեսի գործունեությունն ստեղծման պահից մինչև գործունեության 5-րդ տարին:
  • Դիմորդների՝ Հայաստանում բնակվելը պարտադիր պայման չէ, սակայն նրանք պետք է համաձայնություն տան՝ հաղթելու դեպքում իրենց բիզնեսը Հայաստանում սկսելու և զարգացնելու մասին:
  • Ընկերության աշխատակիցները/անդամները դիմելու պահին պետք է լինեն առնվազն 16 տարեկան:
  • Շահույթ չհետապնդող նախագծերը մրցույթին չեն մասնակցի:

Ինչպե՞ս դիմել

Մրցույթին դիմելու համար պետք է լրացնել բիզնես մոդելի հակիրճ հայտաձևը: Դիմումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝

  • Ձեր բիզնես գաղափարը,
  • պահանջարկը և/կամ կարիքը, որի լուծմանը կամ բավարարմանն այն ուղղված է,
  • ապրանք և/կամ ծառայություն,
  • շուկայի չափերը,
  • հաճախորդների թիրախային խումբը,
  • եկամուտների հոսքերը,
  • ղեկավար թիմը,
  • շուկա ներմուծելու ռազմավարությունը,
  • ֆինանսավորման պահանջները (առկայության դեպքում):

Ժյուրին կուսումնասիրի ներկայացված բիզնես մոդելները, և ընտրություն անցած մասնակիցները կտեղեկացվեն: Ստարտափների հայաստանյան առաջնություն» մրցույթի հաղթողները կպարգևատրվեն 2015 թ. նոյեմբերին: Եզրափակչի բոլոր մասնակիցները կհրավիրվեն մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը, և գուցե նրանց առաջարկվի համառոտ ներկայացնել իրենց ընկերությունները: Հաղթող բիզնես նախագիծը կարող է ստանալ աջակցություն ձեռներեցության ոլորտում, դրամական պարգև և ֆինանսավորման հավելյալ աղբյուրների մասին իրազեկում: Մյուս մասնակիցներին կարող են հանձնվել լրացուցիչ մրցանակներ, ուստի նրանք ևս պետք է ներկա լինեն արարողությանը՝ դրանք ստանալու համար:

 

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ, իսկ գրանցման համար՝ այստեղ։