Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն ու Ինտերնետ Հանրություն հկ-ն կազմակերպում են առաջին հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը` ArmIGF 2015-ը, որը կանցկացվի ս.թ. սեպտեմբերի 7-8-ին Անի հյուրանոցում:
Հանձնաժողովի կողմից մշակվել են մի քանի թեմաներ, որոնք կարող են ընդգրկվել ArmIGF 2015 համաժողովի օրակարգում: Այժմ armigf.am կայքում անցկացվում է թեմաների քվեարկություն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Առաջարկվող 25 թեմաներից են․
1. Հայաստանի Ինտերնետ կառավարման սկզբունքների մշակումն ու ընդունումը
2. Հայաստանի Ինտերնետ կառավարման բազմաշահառու մոդելը
3. Զանգվածային լրատվամիջոցը և Ինտերնետը. Իրավունքները և պատասխանատվությունը
4. Հայկական շարժական Ինտերնետը. Զարգացումներն ու խնդիրները
5. Մտավոր սեփականության իրավունքները և Ինտերնետ աղբյուրներին ազատ մուտքը
6. Հայաստանի ՓՄՁ ներկայությունը Ինտերնետում. Ինչու՞ է այն սակավաթիվ
7. Ազգային հետազոտական և կրթական ցանցի (NREN) խնդիրները
8. Ֆիքսված լայնաշերտ Ինտերնետը. Առկա իրավիճակը և հետագա զարգացումները
9. Առցանց կրթություն. Ինչպե՞ս լավագույնս օգտագործել Ինտերնետում անվճար կրթական աղբյուրները
10. Հայաստանի միասնական էլեկտրոնային գրադարան. Երազա՞նք, թե՞ իրականություն
11. Հայաստանի մարզերի դպրոցները և գրադարանները. Խնդիրներն ու լուծումները. E-rider-ի փորձը
Թեմաների ամբողջական ցանկը դիտեք այստեղ։ Քվեարկության արդյունքում ձևավորված օրակարգը կներկայացվի armigf.am կայքում: