Մայիսի 30-ին ժամը 9:00-ից Հայաստանի ամերիկյան համալսարանում կմեկնարկի յոթերորդ «Բարքեմփ Երևան» ամենամյա չկոնֆերանսը։ Միջոցառմանը մասնակցելու համար դիմել է արդեն 2100 հոգի։
Միջոցառման առաջին օրվա օրակարգն է․
09:00 — 10:00 — գրանցում
10:00 — 10:30 — պաշտոնական բացում Big Hall-ում
11:00-ից կմեկնարկեն պրեզենտացիաները միաժամանակ 3 լսարաններում՝ 113W, 114W և Big Hall, ինչպես նաև նույն ժամին կմեկնարկեն Workshop-երը 213W, 208E սենյակներում
Նշենք, որ միջոցառումը շարունակվելու է նաև մայիսի 31-ին։ Բարքեմփը միջազգային կոնֆերանս է, որը մեկ հարկի տակ է հավաքում Հայաստանի ինտերնետ-հանրության ներկայացուցիչների` ծրագրավորողների, ինտերնետային մարքեթինգի և դիզայնի մասնագետների, բլոգերների, լրագրողների, առցանց հրատարակիչների: