Վերջերս Kickstarter-ում մեկնարկել է SensorWake զարթուցիչի թողարկման նպատակով դրամահավաք։ Սարքն առանձնահատուկ է նրանով, որ արթնացնում է ոչ թե ձայնով, այլ բույրով։
Սարքի ստեղծողները կարծում են, որ ծանոթ ու հաճելի բույրն ավելի արդյունավետ է արթնացնում մարդկանց, քան շատ բարձր ու տհաճ ազդանշանը։ Զարթուցիչը տարածում է էսպրեսոյի ու կրուասանի, դեղձի ու ելակի, դաղձի ու իմբիրի, դոլարի և սևափայտի բույրեր։ Նրանք հետազոտություն են անցկացրել ու պարզել, որ SensorWake-ի բույրերը 99% դեպքերում արթնացնում են երկու րոպեի ընթացքում։
SensorWake-ը կարելի է ձեռք բերել 89 դոլարով (80 եվրո)։ Սարքի առաքումը կմեկնարկի 2015-ի նոյեմբերին։
Աղբյուրը՝ Kickstarter.com