Նոր վիրուսը վարակում է սոցցանցերը wi-fi մոդեմների միջոցով

ESET ընկերության փորձագետները հայտնաբերել են նոր վիրուս, որը վարակել է ավելի քան 1 մլն տնային ռոուտերներ։ Մոդեմներն օգտագործվում են օգտագործողների սոցցանցերի էջ մուտք գործելու համար։

Մասնագետների խոսքով՝ elan անունով վիրուսը կոտրում է ռոուտերների գաղտնաբառերը։ Այս պահին խոցելի են ճանաչվել Actiontec, Hik Vision, Netgear, Synology, TP-Link, ZyXEL և Zhone ընկերությունների ռոուտերները։ Ընդ որում՝ շատ դժվար է որոշել վարակված ռոուտերների իրական թիվը, քանի որ վիրուսի ստեղծողները հատուկ պաշտպանություն են դրել վարակիչ ծրագրի վրա։

Վարակումից հետո վիրուսը աննկատ կերպով գողանում է Instagram, Twitter, Facebook և YouTube-ի գաղտնաբառերը։ Այնուհետև կոտրված ըքաութներից վիրուսը ստեղծում է բոտնետային ցանց, որը լայքեր է տալիս ու տարածում սոցցանցերում տեղադրված գովազդային գրառումները։

upload-03-pic4-452x302-59761

Բացի այդ ՝ գողացված ըքաունթները կարող են օգտագործվել ֆիշինգային հղումներ տարածելու նպատակով, արդյունքում սմարթֆոններն ու համակարգիչները կվարակվեն ավելի լուրջ վիրուսներով, որոնք գողանում են բանկային տվյալներ և դատարկում հաշիվները։

Eset-ի մասնագետները խորհուրդ են տալիս փոխել ռոուտերի գաղտնաբառը և որոշ ժամանակով անջատել այն, քանի որ վիրուսը restart-ից հետո չի կարողանում աշխատել։

Աղբյուրը՝ Gazeta.ru