Skype-ում հայտնաբերված խոցելիությունը թույլ է տալիս հեռակա անջատել զրուցակցի ծրագիրը

Skype-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս հեռակա անջատել զրուցակցի ծրագիրը՝ ուղարկելով նրան հետևյալ հաղորդագրությունը՝ «http://:»։ Դրանից հետո զրուցակցի Skype-ը կանջատվի ու կդադարի աշխատել։

Համակարգչում Skype-ը վերականգնելու համար պետք է ծրագրի թղթապանակում ջնջել main.db ֆայլը (%appdata%\Skype\Учетная_запись_Skype\main.db), իսկ Android-ով աշխատող սարքի դեպքում նորից բեռնել APK-ֆայլը և տեղադրել ծրագիրը։

Խոցելիությունը ի հայտ է եկել միայն Windows և Android օպերացիոն համակարգերում։ Ընդ որում՝ ուղարկողի Skype-ի տարբերակը պետք է լինի 6+, իսկ ստացողինը՝ 7.5։

Աղբյուրը՝ Cnews