TeachSurfing կայքը թույլ կտա ճանապարհորդներին կիսվել գիտելիքներով այժմ նաև Հայաստանում

TeachSurfing համակարգը, որը թույլ է տալիս ճանապարհորդներին կիսվել իրենց գիտելիքներով, այսօրվանից հասանելի է նաև Հայաստանում։ Այս մասին ԴիջիԹեք բիզնես ֆորումին ասաց համակարգի ներկայացուցիչ Անժելա Հասասյանը։

TeachSurfing-ի շնորհիվ ճանապարհորդները կկարողանան ավելի արդյունավետ օգտագործել իրենց ժամանակը և կիսվել իրենց գիտելիքներով։ Գրանցվելով կայքում՝ նրանք կարող են նշել իրենց մասնագիտացումը, ճանապարհորդության ծրագիրը, և համակարգը կօգնի կապ հաստատել այն կրթական հաստատությունների կամ հկ-ների հետ, ովքեր կցանկանան հյուրընկալել կամավորական սկզբունքով աշխատող ուսուցչին։

TeachSurfing-ն ունի արդեն հազարավոր օգտագործողներ և գործում է 95 երկրներում, որոնց այսօր միանում է նաև Հայաստանը։ «Հուլիս-սեպտեմբեր ամիսներին կայքի միջոցով Հայաստան են հրավիրվելու տարբեր teach-surferner, որոնք հետաքրքիր դասընթացներ ու միջոցառումներ կկազմակերպեն»,-ասաց Ա․ Հասասյանը։

Կայքին ծանոթանալու համար այցելեք այստեղ։