Ավստալացի գյուտարար, Fastbrick Robotics ընկերության հիմնադիր Մարկ Պիվակը մշակել է աշխահում առաջին ավտոմատացված ռոբոտը, որը կարողանում է երկու օրում շարել տան պատերը:
Hadrian կոչվող ռոբոտը մեկ ժամում 1000 աղյուս է տեղադրում, կարող է նաև աշխատել գիշերը: Այսպես ռոբոտը կարող է տարեկան 150 տուն պատրաստել:
Hadrian-ն օգտագործում է 3D համակարգչային պրոեկտավորում (CAD), որը ստեղծում է տան կառուցման ծրագիրը և որոշում յուրաքանչյուր աղյուսի տեղադրման կոորդինատները: Աղյուսները կտրվում են տեղում, իսկ միմյանց սոսնձելու համար օգտագործվում է լուծույթ:
Hadrian նախագիծը մշակվել է 10 տարի շարունակ, և մշակման վրա ընկերությունը ծախսել է մոտ 7 մլն դոլար:
Աղբյուրը` Independent