Facebook-ը փորձարկում է նոր ֆունկցիաներով լի iOS Photo Uploader

Շուտով Facebook-ը թույլ կտա իր iOS օգտագործողներին նկարներ վերբեռնելիս ավելացնել գունավոր ֆիլտրեր, տեքստեր, զվարճալի սթիքերներ, ինչպես նաև փոփոխել լուսանկարների չափսերը crop ֆունկցիայի միջոցով: Ինչպես նկատել է TechCrunch-ը, սոցցանցը փորձարկում է լուսանկարների վերբեռնման նոր հնարավորություններ, որոնց բնորոշ են ճանաչված Snapchat հավելվածի ֆունկցիաները:

Հիշենք, որ 2013-ին սոցցանցը կատարեց Snapchat-ը գնելու անհաջող փորձ: Բացի դրանից, Facebook Poke և Facebook Slingshot հավելվածների անհաջողություններից հետո սոցցանցը փորձում է բոլոր ճանաչված հավելվածների լավագույն ֆունկցիաները հավաքել մի տեղում:

facebook-photo-stickers

Առայժմ Facebook-ը որևէ մեկնաբանություն կամ լուր չի տարածում նոր Photo Uploader-ի մասին: Հայտնի չէ, թե սոցցանցի միլիոնավոր օգտագործողների քանի տոկոսին է հասանելի թեսթային ֆունկցիան: Բոլոր iOS օգտագործողները կարող են ստուգել հավելվածը: Միգուցե հենց դուք հայտնվել եք թեսթի ենթարկվող օգտագործողների շարքում:

Աղբյուրը՝ TechCrunch.com