Facebook Messenger-ով հնարավոր կլինի կատարել դրամական փոխանցումներ

Facebook սոցցանցը գործարկել է վճարային համակարգ: Այսուհետ սոցցանցի ԱՄՆ-ում բնակվող բոլոր Android և iOS օգտագործողները կկարողանան միմյանց գումարներ փոխանցել Facebook Messenger-ի միջոցով: Այս մասին իր Facebook էջում հայտնում է սոցցանցի հաղորդագրությունների ծառայության համակարգող Դեվիդ Մարկուսը:

MasterCard և Visa քարտեր ունեցողները կարող են մուտք անել սոցցանց իրենց քարտի տվյալները և կատարել դրամական փոխանցումներ՝ սեղմելով “$” կոճակը չատում:  Կոճակի սեղմումից հետո բացվում է նոր վճարային պատուհան, ուր օգտագործողը կարող է նշել փոխանցվող գումարի չափսը և ուղարկել:

Աղբյուրը՝ payspacemagazine.com