iRobot-ի տեխնիկական տնօրեն Պաոլո Փիրջանյանը դասախոսել է Երևանում (տեսանյութ)

Ռոբոտաշինության ոլորտի վետերան, դոկտոր Պաոլո Փիրջանյանը հուլիսի 13-ին հանրային դասախոսություն է տվել Թումոյում: Ռոբոտաշինության ոլորտում ավելի քան հարյուր պատենտի սեփականատեր և iRobot կորպորացիայի փոխնախագահ և տեխնոլոգիաների գլխավոր մասնագետը կիսվել է ռոբոտաշինության ընկերություն հիմնելու, տեխնոլոգիաների ոլորտում զարգանալու, արտադրանք ստեղծելու և վաճառելու իր փորձառությամբ: Դոկտոր Փիրջանյանը խոսել է նմանատիպ ձեռնարկություններում ծագող մարտահրավերների մասին, որոնք միշտ չեն լինում զուտ տեխնիկական:

Փիրջանյանը կասկած չունի, որ ապագայում ռոբոտները ավելի լավ պատկերացում կունենան միջավայրի մասին, կլինեն ավելի հմուտ առաջադրանքներ կատարելու մեջ: Միջավայրի 3D քարտեզավորումը, Cloud Computation-ի գործածումը և ֆիզիակական առաջադրանքների մանիպուլյացիան մարդկանց կօգնի հեռակա հրամաններ տալ ռոբոտներին, լինելով հեռու տնից, գործարանից կամ աշխատավայրից: Փիրջանյանը հավատում է՝ որոշ գործոններ, որոնք առանցքային դեր են ունեցել իր կարիերայի ընթացքում, նաև մեծ դեր ունեն տեխնոլոգիաների առաջընթացի մեջ: Դրանք են ոգեշնչումը, մարդկանց մոբիլիզացիան և թվացյալ անիրականանալի մարտահրավերները հաղթահարելու ցանկությունը:

Դոկտոր Պաոլո Փիրջանյանը ղեկավարում է iRobot կորպորացիայի տեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների բաժինը: Նախկինում նա տնօրինել է «Ռոբոտաշինության զարգացման» ընկերությունը, որը 2012-ին գնեց iRobot-ը՝ Հարավային Կալիֆորնիայի ծրագրավորման դասախոսի և ՆԱՍԱ-ի ինքնաթիռի մշակման բաժնի հետազոտողի կողմից, որի համար նա ստացել է առաջադեմ տեխնոլոգիաների մրցանակ: Նա ԱՄՆ-ի IEEE ռոբոտաշինության նախկին խորհրդի նախագահն է և արժանացել է ավտոմատացման ասոցացիայի մրցանակին 2004թ: Նա ունի Ալբորգ համալասարանի ասպիրանտի կոչում ռոբոտաշինության բնագավառում:

Դասախոսության ձայնագրությունը դիտեք այստեղ․