Scriba ճկուն ստիլուս, որը հասկանում է հպման ուժգնությունը (տեսանյութ)

KickStarter կայքում միջոցներ են հավաքվում Scriba ստիլուսի թողարկման համար։ Ինովացիոն սարքն արձագանքում է ցանկացած հպմանը, հասկանում է սեղմման ուժգնությունն ու ապահովում աշխատելու հարմարավետություն։

Սարքը ստեղծվել է Dublin Design Studio ընկերության կողմից։ Մշակողները հատուկ ուշադրություն են դարձրել նրան, որ ստիլուսն առավելագույնս հարմար տեղավորվի օգտագործողի ձեռքում։

Scriba-ն կցվում է պլանշետին Bluetooth-ի միջոցով, ոչ մի կոճակ չունի, լիցքավորվում է Micro-USB-ով։ Մեկ լիցքավորումով մարտկոցը բավականացնում է մոտ 6 ամիս, ինչը գերազանց տվյալ է՝ այլ ստիլուսների հետ համեմատած։

Աղբյուրը՝ Kickstarter