Բրիտանական Լիսոու քաղաքի բնակչուհիներից մեկը Google Street View-ի միջոցով հայտնաբերել է, որ իր ամուսինը շարունակում է ծխել։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Ավելի վաղ բժիշկը խորհուրդ էր տվել Ջուլիի ամուսնուն՝ Դոնալդին, թողնել ծխելն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից, և վերջինս հավաստիացրել էր կնոջը, որ հետևում է բժշկի ցուցումներին։ Մեքենայում գտնելով թխվածքաբլիթների թաքցրած տուփեր՝ Ջուլին սկսել է կասկածել ամուսնուն, իսկ այն բանից հետո, երբ նա իմացել է, որ Google-ի մեքենաները Street View ծառայության համար նկարահանումներ են արել իրենց փողոցում, դիտել է արված կադրերն ու նկարներից մեկում հայտնաբերել իրենց տան դիմաց ծխող ամուսնուն։
Դոնալդը դեռ չի թողել ծխելը, սակայն աշխատում է այդ ուղղությամբ, հրաժարվել է քաղցրեղենից և զբաղվում է սպորտով։