Արցախի պաշտպանության բանակը էջ է բացել Twitter-ում

ԼՂՀ պաշտպանության բանակն էջ է բացել Twitter միկրոբլոգային ցանցում, որտեղ պատրաստվում է օպերատիվ հաղորդել վերջին նորություններն ու արձագանքել ադրբեջանական քարոզչությանը: Միկրոբլոգի հասցեն է @Karabakh_MoD, հետևելու համար այցելեք այստեղ։

Էջում առայժմ միայն երկու գրառում կա, իսկ էջի հետևորդների թիվն այս պահին 451 է։