ZNAPS. մագնիսային ծայրով լիցքավորիչ, որը KickStarter-ում հավաքել է 1.4 մլն դոլար (տեսանյութ)

KickStarter կայքում ներկայացվել է Znaps սարքը, որն իրենից ներկայացում է սմարթֆոնների լիցքավորիչների համար նախատեսված մագնիսային հարմարանք։ Կազմակերպված դրամահավաքի ավարտին դեռ 20 օր կա, սակայն արդեն հավաքվել է $1,373,304 դոլար՝ պահանջվող $120,000-ի փոխարեն։

Znaps-ը համատեղելի է ոչ միայն iPhone-ների, այլ նաև Android-սմարթֆոնների հետ։ Երբ այն միանում է հոսանքին, միանում է սպիտակ լույս։ Ընդ որում՝ Znaps-ի պարագայում նշանակություն չունի, թե որ կողմով է օգտագործողը միացնում լիցքավորման լարը։ Սարքը վաճառվում է $9 դոլարով, սպասվում է, որ արտադրողը կսկսի առաքումը նոյեմբերին։

Աղբյուրը՝ Kickstarter.com