Google Earth Outreach ծրագրի շրջանակներում Google ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Aclima ընկերության հետ, որը զբաղվում է առողջապահական տեխնոլոգիաների մշակմամբ։ Aclima-ի սենսորներից մի քանիսը տեղադրվել են Google Street View-ի մեքենաներում՝ օդի աղտոտվածության մակարդակը չափելու համար։
Սենսորները կարողանում են հայտնաբերել քիմիական նյութեր, որոնք վնասակար են մեր օրգանիզմի համար։ Ավտոմեքենաները փորձարկվել են արդեն Դենվերում (ԱՄՆ), որտեղ մի ամիս շարունակ երեք մեքենաների հաջողվել է աղտոտվածության վերաբերյալ 150 մլն չափումներ անել։
Նախագծի զարգացումներին կարող եք հետևել պաշտոնական կայքում։
Աղբյուրը՝ ComputerHoy