Twitter-ում հանվել է 140 նիշային սահմանափակումը

epa04134378 (FILE) A photo of an official Twitter account on a smartphone, pictured in The Hague, The Netherlands, 07 November 2013. According to media reports on 21 March 2014, Twitter users in Turkey reported that the social media site was blocked in the country. Users trying to open the website were redirected to a statement by the Turkey's telecommunications regulator. A court's order cite 'protection measures' on the website. Twitter did not make public comment on the issue so far. EPA/LEX VAN LIESHOUT

Twitter-ում անձնական հաղորդագրություն ուղարկելիս այսուհետ պետք չէ աշխատել տեղավորվել 140 նիշի սահմաններում։ Կայքում նոր սահմանաչափը 10 հազար նիշն է։

«Մեր օգտագործողներն այսուհետ հնարավորություն կունենան ավելի ընդարձակ արտահայտել իրենց մտքերը»,-ասել է Twitter-ի ներկայացուցիչ Սաչին Ագարվալը։ Այդուհանդերձ, թվիթների 140 նիշային սահմանափակումը չի հանվել։

Այս քայլով միկրոբլոգային կայքը փորձում է նմանվել այլ սոցցանցերին, որտեղ չկան շփման սահմանափակումներ։ Օրինակ՝ Facebook-ում մեկ հաղորդագրությունը կարող է պարունակել առավելագույնը 20 հազար նիշ։

Աղբյուրը՝ CNET