Սեպտեմբերի 8-11-ը Երևանում կկայանա ԱՊՀ, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների ազգային դոմեյնների ադմինիստրատորների ու գրանցողների 8-րդ TLDCON-2015 միջազգային համաժողովը։
Համաժողովն անցկացվում է 2008 թվականից սկսած, ընդ որում՝ 2014-ին միջոցառումը կայացել է Ադրբեջանում, իսկ 2013-ին՝ Հունաստանում։
Համաժողովի գլխավոր նպատակն է քննարկել ազգային դոմենային անունների գրանցման, դրանց կառավարման բազմաթիվ հարցերն ու խնդիրները։
Միջոցառմանը գրանցվելու համար այցելեք միջոցառման պաշտոնական կայք, իսկ օրակարգը տեսնելու համար՝ այստեղ։