«Одноклассники»-ն թողարկել է օնլայն հեռուստատեսություն

«Одноклассники» սոցցանցը թողարկել է նոր ծառայություն՝ օնլայն հեռուստատեսություն։ Առաջին հեռուստաալիքը, որը հեռարձակվում է սոցցանցով, LifeNews-ն է, որը կարելի է դիտել HD-որակով։ Սոցցանցի բոլոր հարթակները՝ վեբ-տարբերակը, m.ok.ru բջջային կայքն ու հավելվածները թույլ են տալիս դիտել օնլայն հեռարձակումը։

Սոցցանցում հնարավորություն կա քննարկելու եթերը ընկերների հետ, մեկնաբանություններ թողնել, կիսվել հեռարձակմամբ սեփական էջում ու հավանել դրանք («Класс!»): Չգրանցված օգտագործողները ևս կարող են դիտել հեռարձակումը, սակայն անանուն ռեժիմում։

Նոր ծառայությունը փորձարկելու համար սեղմեք այստեղ։

Աղբյուրը՝ Mail.Ru Group