Sony-ի մինի-ինքնաթիռը կհարմարեցվի առաքումների համար (տեսանյութ)

Ճապոնիայում ներկայացվել են առաջին անօդաչու ինքնաթիռները, որոնք պատրաստվել են Sony ընկերության կողմից։ Նրանցից մեկը մինի-ինքնաթիռ է, իսկ մյուսը դասական կվադրոկոպտեր է։

AS-DTO1-E մինի ինքնաթիռն աշխատում է առանց օդաչուի, կարողանում է թռչել ու ուղղահայաց վայրէջք կատարել։ Այն ունակ է տեղափոխել մինչև 10 կգ ծանրոցներ, թռիչքի առավելագույն ժամանակը 2 ժամ է, իսկ արագությունը՝ 170 կմ/ժ։

Երկրորդ դրոնը՝ AS-MCO1-P-ն, ունի տեսախցիկ ու GPS-մոդուլ, նախատեսվում է, որ այս սարքը կկարողանա թռչել դեպի դժվար հասանելի վայրեր։

Աղբյուրը՝ The Wall Street Journal