Microsoft-ի մասնագետներն iPhone-ը վերածել են 3D-սկաների (տեսանյութ)

Microsoft Research-ի մշակողները կարողացել են iPhone սմարթֆոնը վերածել եռաչափ սկաների։ Մասնագետների կողմից ստեղծված MobileFusion հավելվածը կարողանում է ստեղծել օբյեկտների եռաչափ մոդել։ Հավելվածի աշխատանքի համար չի պահանջվում ինտերնետ կապ։

Մոդելները բավական որակյալ են ստացվում, այնպես որ դրանք կարելի է օգտագործել 3D-տպագրության կամ եռաչափ խաղերի համար։

MobileFusion-ի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հոկտեմբեր։ Նշենք, որ նման ֆունկցիոնալ ունի նաև Seene հավելվածը, որը կարող է ստեղծել եռաչափ մոդել ու ուղարկել այն տպագրության։

Աղբյուրը՝ Microsoft Research