Rambler-ի գործադիր տնօրեն է նշանակվել Ռաֆայել Աբրահամյանը

Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է Rambler&Co մեդիա հոլդինգի գործադիր տնօրեն և պատասխանատու է լինելու ընկերության գործառնական ու ռազմավարական զարգացման համար՝ ուշադրություն դարձնելով հատկապես նոր նախագծերի արդյունավետ ու արագ գործարկմանը: Նշենք, որ Ռաֆայելն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, ունի ՌԴ Ֆինանսական ակադեմիայի տնտեսագիտության ու HEC Paris բիզնես դպրոցի Master of Science in Finance-ի մագիստրոսի աստիճան:

2012թ.-ից Ռաֆայել Աբրահամյանը տնօրինել է A&NN խմբի տեխնոլոգիական ու ինտերնետ ակտիվները: Վերոնշյալ հիմադրամը ղեկավարում է Ալեքսանդր Մամուտի բոլոր ակտիվները։ Ռաֆայելը նաև մասնակցել է СУП Медиа և Рамблер-Афиша հոլդինգների միաձուլման գործարքին, որի արդյունքում էլ ձևավորվել է Rambler&Co ընկերությունների խումբը: Մինչև A&NN-ում աշխատելը Ռաֆայելն աշխատել է СММ ընկերությունում։

«Ես ուրախ կլինեմ առավելագույն ջանքեր գործադրել ընկերության հավակնոտ նպատակների իրականացման համար, հատկապես, որ ինձ օգնելու են ընկերության աշխատակիցները, որոնք ապացուցել են հաջողության հասնելու իրենց կարողությունը»,- նշել է նա։

Աղբյուրը՝ Rambler