Tumo-ում կանցկացվի Google Cardboard դասընթաց

Թումոյում սկսվելու են VR ծրագրավորման դասընթացներ՝ օգտագործելով Cardboard-ը Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում: Նշենք, որ Cardboard-ը բաց ու մատչելի տեխնոլոգիա է, որը վիրտուալ իրականությունը բերում է ամենօրյա կյանք: Դիզայնը պարզ է ու ցանկացածը կարող է այն պատրաստել՝ հարմարեցնելով իրեն առցանց հասանելի ձևով: Պատրաստելուց հետո ներբեռնում ես անվճար հավելվածը ցանկացած սմարթֆոնի մեջ և այն տեղադրում ես cardboard-ի մեջ՝ ստանալով 3D էկրան: Եթե ստեղծարար ես, կարող ես ստեղծել վիդեո կամ ինտերակտիվ խաղեր Cardboard-ով նայելու համար:

Դասընթացը կներառի ֆիլմերի ու խաղերի ստեղծման ուղղությունները՝ 3D մոդելավորման ու ծրագրավորման հետ: Թումո կենտրոնի նպատակն է գտնել 20 մարդկանց, ովքեր կտրամադրեն իրենց սմարթֆոնները, որոնցով նոյեմբերին կսկսվի առաջին դասընթացը:

2nd_full_article_14_09_2015

Թումո cardboard-ի կայքը կարող եք տեսնել այստեղ։