Facebook սոցցանցի՝ Android ու վեբ-տարբերակներում ավելացվել է 360° տեսանյութեր դիտելու հնարավորություն։ Տեսանյութերը դիտելիս դիտանկյունը կարելի է փոխել սմարթֆոնի դիրքը փոխելով, իսկ վեբ-տարբերակի դեպքում՝ մկնիկի կուրսորը տեղաշարժելով։
Ներկա պահին նման տեսանյութեր կարող են տեղադրել Star Wars, Discovery, GoPro, LeBron James & Uninterrupted, Saturday Night Live և Vice էջերը։ 360 աստիճան տեսանյութերը հնարավոր կլինի դիտել iOS-ում մոտակա ժամանակներում։
Համայնապատկերային տեսանյութերն իրականություն դարձնելու համար Facebook-ը համագործակցել է Oculus VR ընկերության հետ, որը սոցցանցի կողմից գնվել է 2014-ի մարտին։
Առաջին 360° տեսանյութեր դիտելու համար այցելեք այստեղ։