Mobile Classroom-ը հանդիսանում է կրթության կառավարման համակարգ, որը բավարարում է ուսուցիչների, աշակերտների, ադﬕնիստրատորների ու ծնողների կարիքները և ստեղծում է համակարգված կապ ներկայացված օգտատերերի ﬕջև: Համակարգը ստեղծվել է հայկական Mobile Classroom ստարտափի կողմից, որի աշխատանքի ու համակարգի վերաբերյալ մանրամասները պարզեցինք նախագծի մենեջեր Արշավիր Կարախանյանից։
Նշենք, որ Mobile Classroom-ը հաղթող է ճանաչվել Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույցթում, որի կազմակերպիչը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է՝ Համաշխարհային բանկի ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։
— Mobile Classroom–ն LMS (Learning Management System – Ուսուցման կառավարման համակարգ) համակարգ է, որը կարող է համաշխարհային կրթական ոլորտում լուծել շատ կարևոր և հրատապ խնդիրներ։ Mobile Classroom հարթակը մշակվում է 2013 թվականից մինչ օրս, որպեսզի համախմբի բոլորին կրթության շուրջ և լրացնի կրթական բացեր համաշխարհային կրթական ոլորտում։ Համակարգը մշակվում է վեբ-տեխնոլոգիաների հիման վրա, որը հնարավորություն է տալիս հասանելի լինել այնտեղ, որտեղ կա վեբ-դիտարկիչ։ Նախատեսվում է 2016-ի հունվարի մեկին թողարկել համակարգի առաջին կայուն տարբերակը, որը հասանելի կլինի ժամանակակից դիտարկիչների միջոցով։
— Ի՞նչ հնարավորություններ կտա ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին։
— Mobile Classroom – ը հասանելի է լինելու բոլոր մարդկանց համար և կրթելու է ցանկացած մարդու։
Համակարգն ուսուցիչներին տալիս է հետևյալ աշխատանքային առանձնահատկությունները․
- աշխատանքային հարմարավետություն,
- ժամանակի տնտեսում,
- ժամանակի ճիշտ բաշխելու հնարավորություն,
- աշխատելու հնարավորություն ցանկացած ժամանակ ցանկացած սարքի միջոցով,
- կապ ուսանողների և իրենց ծնողների հետ։
Աշակերտներին հնարավորություն է տրվում․
- ունենալ անձնական ժամանակի կառավարող, որը չի թողնում կորցնել նույնիսկ մեկ վայրկյան,
- անհրաժեշտ պահին հնարավորություն է տրվում ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա,
- լրացնել բաց թողնված ժամերը,
- դիմել ուժեղագույն մասնագետներին։
Իսկ ծնողներին հարթակը տալիս է երեխաների մասին միշտ ինֆորմացված լինելու և դասախոսների հետ կապ հաստատելու հնարավորություն։
— Հարթակն անվճա՞ր է լինելու։
— Mobile Classroom-ն անվճար է լինելու այն օգտատերերի համար, ովքեր օգտագործելու են ոչ կորպորատիվ նպատակներով։ Կորպորատիվ օգտատերերի համար համակարգը լինելու է վճարովի։
— Ինչպե՞ս եք պատրաստվում տեղեկացնել թիրախային խմբերին հավելվածի մասին ու ապահովել բեռնումներ։
— Այս պահին կան պայմանավորվածություններ Հայաստանում, Հոլանդիայում, Թաիլանդում, Արաբական Էմիրություններում գտնվող մի քանի համալսարանների և քոլեջների հետ, ովքեր կօգտագործեն հավելվածը կայուն տարբերակի թողարկումից հետո։ Նաև կան պայմանավորվածություններ նշված պետություններում գտնվող մի քանի մարքեթինգային կազմակերպությունների հետ, ովքեր պատրաստ են օգնել օգտատերեր ձեռք բերելու հարցում։
— Ի՞նչ նոր հնարավորություններ եք նախատեսում ներդնել ապագայում։
— Ապագայում նախատեսում ենք համակարգը հասանելի դարձնել iOS, Android և Windows Phone օպերացիոն համակարգերով աշխատող սարքերում որպես արանձին հավելված։ Կան այլ ֆունկցիաներ, որոնք կցանկանանք ավելացնել, բայց գաղտնիությունը պահպանելու համար չենք հրապարակում։
— Ի՞նչ անփոխարինելի բաղադրիչ ունի հավելվածը՝ որպես կրթական հարթակ։
Համակարգի անփոխրինելի ֆունկցիաներից են՝
- Ճկունություն, որը հնարավորություն է տալիս տարբեր քաղաքականություններով աշխատող կորպորատիվ հաճախորդներին համակարգը կարգաբերել ըստ իրենց պահանջների,
- Աշխատանքային հարմարավետություն,
- Անձնական ժամանակի կառավարում,
- Ուսանող – Ուսուցիչ – Ադմինիստրացիա – Ծնող կապ,
- Տվյալների վերլուծություն տարբեր նպատակների համար,
- Ուսումնական միջավայրում TOP – երի դուրս բերում տարբեր խմբերի մեջ, տարբեր պայմանների դեպքում։
— Հավելվածը նախատեսված է միայն հայաստանյան օգտագործողների համա՞ր։
— Համակարգը նախատեսված է ցանկացած մարդու համար, ցանկացած սարքով ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետի հասանելիություն։